Թրամփն առաջարկել է Հարվարդի համալսարանին զրկել չհարկվող կարգավիճակից

Թրամփն առաջարկում է զրկել Հարվարդի համալսարանին հարկերից ազատված կարգավիճակից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հարվարդի համալսարանին զրկել հարկերից ազատ կարգավիճակից, քանի որ այն, նախագահի կարծիքով, քարոզում է վտանգավոր գաղափարական շարժումներ։
«Միգուցե Հարվարդը կորցնի իր՝ հարկերից ազատված կարգավիճակը և հարկվի՝ որպես քաղաքական կազմակերպություն, եթե շարունակի քարոզել քաղաքական, գաղափարական և ահաբեկչությունից ոգեշնչված և այն աջակցող «ախտ»: Հիշեք, որ հարկերից ազատված կարգավիճակը լիովին կախված է հանրային շահերից ելնող գործունեությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում: ԱՄՆ-ի կրթության դեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատում է Հարվարդի համալսարանի պետական ֆինանսավորումը $2,2 միլիարդով։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Թրամփի վարչակազմը մի շարք պահանջներ է ներկայացրել համալսարանի ղեկավարությանը ֆինանսավորումը պահպանելու համար, այդ թվում՝ հրաժարվել բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրից: Հարվարդի պաշտոնյաները երկուշաբթի հայտնել են, որ իրենք թույլ չեն տա կուսակցական կառավարությանը՝ թելադրել, թե «ինչ կարող է դասավանդել մասնավոր համալսարանը, ում կարող է ընդունել կամ ում կարող է վարձել»:
Սպիտակ տունը նախկինում պահանջել էր ամերիկյան համալսարաններից ապահովել հրեա ուսանողների պաշտպանությունը՝ սպառնալով կրճատել ֆինանսավորումը։ Նշենք, որ ամերիկյան համալսարաններում երբեմն հակաիսրայելական ցույցեր են տեղի ունենում՝ կապված Մերձավոր Արևելքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հակամարտության սրման հետ։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60206.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97430.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111526.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
121924.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130623.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141220.10.2026, 22:48