Նոր գիրք` «Լռեցված ոճիրը. Հայոց Ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը»

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ընթերցողների լայն շրջանակին է ներկայացնում The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide (խմբագիր՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյան) հատորը: Այս մասին հայտնում են Հայոց Ցեղասպանության թանգարանից։
«Գիրքը ներկայացնում է ՀՑԹԻ–ի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Նարինե Մարգարյանի, Շուշան Խաչատրյանի, Ռոբերտ Թաթոյանի, Հարություն Մարությանի, ինչպես նաև ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանի ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցաբար տպագրված այս գիրքը Brill հրատարակչության նոր՝ Armenian History and Culture (Հայոց պատմություն և մշակույթ https://brill.com/view/serial/AHUC),
Շարքի մեկնարկային հատորն է: Խմբագիրներն են պ.գ.դ. Աշոտ Հայրունին և պ.գ.թ. Ռոբերտ Սուքիասյանը:
Հեղինակների հետազոտությունները նվիրված են Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման երևույթի տարբեր կողմերին՝ որպես հայ ինքնության դեմ ուղղված երիտթուրքական վարչակարգի համակարգված գործողություն։ Հայ երեխաները դարձան ցեղասպանական ավելի լայն ռազմավարության թիրախ՝ բռնի կերպով կտրվելով իրենց արմատներից, տեղափոխվելով իսլամադավան ընտանիքներ կամ պետական որբանոցներ։ Կառավարական հրամանագրերի և շարքային քաղաքացիների նախաձեռնությունների համակարգված գործադրմամբ՝ երեխաների ազգային ինքնությունը համակարգված կերպով ջնջվում էր՝ կրոնափոխության և անձնական տվյալների փոփոխության, երեխաների իրական ծագումը սքողելու միջոցով։ Պատմական, իրավական, կրոնական, մարդաբանական, վիճակագրական և սոցիոլոգիական տեսանկյուններից գիրքը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխումը որպես Հայոց ցեղասպանության հիմնական բաղադրատարր, նաև անդրադառնում այդ երեխաների ազտագրման, իրենց հայկական ինքնությանը վերադարձնելու ջանքերին։
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ https://brill.com/display/title/71069
Գրքի ֆիզիկական օրինակները հասանելի կլինեն մայիսի 12-ից»,- ասվում է հաղորդագրությունում։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
3821:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
195Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
81715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60410.09.2026, 16:12