Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան նավահանգիստներում ռուսական նավերի ընդունման արգելքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է երկրի նավահանգիստներում Ռուսաստանի դրոշով կամ Ռուսաստանի Դաշնության հետ այլ կերպ կապված նավերի ընդունման արգելքը։ Այս մասին ասվում է Դաշնային ռեգիստրում տեղադրված՝ Սպիտակ տան փաստաթղթում։
«Ռուսաստանի կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են ստեղծել ազգային արտակարգ իրավիճակ (Վաշինգթոնի համար-խմբ.)՝ վնաս պատճառելով կամ սպառնալով Միացյալ Նահանգների միջազգային հարաբերություններին»,- ասվում է փաստաթղթում։
Համապատասխան արգելքը մտցվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից 2022 թվականի ապրիլի 21-ին:
Հրամանագրում նաև նշվում է, թե որ նավերն են այս դեպքում համարվում Ռուսաստանի Դաշնության հետ կապված: Դրանք, այն նավերն են, որոնք կրում են Ռուսաստանի դրոշ, կամ նրանց սեփականատերը «Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է կամ ռուսական ընկերություն, Ռուսաստանի Դաշնության քաղաքացին կամ մշտական ռեզիդենտը», ինչպես նաև այն նավերը, որոնք շահագործվում են Ռուսաստանի կողմից, և «ռուսական ընկերությունը, քաղաքացին կամ մշտական բնակիչը պատասխանատու է նավի օգտագործման առևտրային որոշումներ կայացնելու համար»:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
11014:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19513:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
22412:19
Պայթյուն՝ գազալցակայանում
13511:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27411:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
23511:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
12510:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
13409:18