Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսը

Հայ կինոյի օրը Գրականության և արվեստի թանգարանում նշանավորվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսով և գրքի հեղինակի՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ հանդիպումով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ: Ռոբերտ Մաթոսյանը, լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը և «Ֆիլմ» թերթի խմբագիրը, տարբեր առիթներով ուղեկցել և ձայնագրել է արտիստի հանդիպումները արտերկրի կինոփառատոներում ականատես է եղել նրա աննախադեպ ընդունելությանը և հանդիսատեսի ջերմ սիրուն: Գիրքն, ըստ հեղինակի, ուղերձ է նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը բացում է ինքնաճանաչողության, չափի և չափավորության, արժանապատվության գաղտնիքներն ու խորհուրդներ տալիս։
«Ձայնագրությունը կատարելիս մի նպատակ ունեի՝ բացել ու ներկայացնել Ֆրունզիկին որպես անհատականություն, մարդ, դերասան, արվեստագետ։ 40 տարի անց այդ ձայնագրությունը վերածվեց գրքի։ Աշխատել եմ չմիջամտել, շատ թեթև հարցեր եմ տվել, որ բացվի, խոսակցությունն առաջ գնա»,- նշել է Ռոբերտ Մաթոսյանը։

«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
7901:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
90Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
21104.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
20804.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
20404.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
19504.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
57529.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
68328.09.2026, 17:36