Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ժամանել են Փարիզ՝ հանդիպելու «Կամեցողների կոալիցիայի» (Ուկրաինային աջակցել կամեցող երկրների միություն) և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։
Այս մասին Երմակը հայտնել է իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ «Կամեցողների կոալիցիայի» և անվտանգությունը երաշխավորելու ունակ պետությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայումս գտնվում են Ֆրանսիայում, հայտնել է Երմակը։
«Մենք աշխատում ենք Ուկրաինայի և ողջ Եվրոպայի անվտանգության համար կարևոր հարցերի շուրջ»,- ընդգծել է Երմակը։
Ապրիլի 16-ին Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզ կժամանեն շաբաթվա վերջին։

«Ադրբեջանում «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է»․ Տիգրան Աբրահամյան
3310:12
«Քաղաքական մրցակցությունը գնալով կորցնում է իր բովանդակային նշանակությունը»․ Մհեր Մելքոնյան
2709:54
«ԱՄՆ-ն շատ արագ ավարտին կհասցնի Իրանի դեմ պատերազմը»․ Թրամփ
8109:49
Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»․ «Հրապարակ»
4909:36
ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
4609:30
Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»
4509:24
2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու․ «Ժողովուրդ»
4909:18
Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
4409:12