Anonymous-ը քիբերհարձակում է գործել Կրեմլի վրա՝ Ուկրաինային աջակցելու համար

Anonymous ցանցահենային խումբը քիբերհարձակում է գործել Կրեմլի վրա՝ Ուկրաինային աջակցելու համար։ Ակտիվիստները հրապարակել են մոտ 10 տերաբայթանոց քեշ, որը, ըստ նրանց, պարունակում է «տվյալներ Ռուսաստանում գործող բոլոր ընկերությունների, Արևմուտքում Կրեմլի ակտիվների, ռուսամետ պաշտոնյաների, Դոնալդ Թրամփի և այլնի մասին»։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Աղբյուրը նշում է, որ Anonymous-ի հարձակումներն այլևս նախկինի նման ազդեցություն չեն ունենում՝ հավանաբար՝ դրանց քանակի պատճառով։
Ավելին, Cybernews-ը հավելել է, որ «մինչ այժմ վերլուծված ֆայլերից ընդհանուր եզրակացությունն այն է, որ արտահոսած տեղեկատվությունն այնքան էլ տպավորիչ չէ և, ըստ երևույթին, որևէ հատուկ գաղտնիք չի պարունակում»:
Forbes-ը նշել է, որ դժվար թե որևէ մեկը զարմանա ռուս պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի կամ արևմտյան երկրների հետ նրանց սերտ կապերի մասին տեղեկություններից։ Վերլուծաբաններից մեկն ընդգծել է, որ «արխիվը հիմնականում պարունակում է տվյալներ Ռուսաստանի առանձին ընկերությունների մասին: Այն կարող է օգտակար լինել Ուկրաինայի զինված ուժերին, քանի որ այն պարունակում է հարյուրավոր PDF ֆայլեր՝ կապված Ռուսաստանի պաշտպանական ընկերությունների հետ»։
Հաշվի առնելով պահոցի չափը, կարող են օրեր անցնել, մինչև տվյալների ավելի մանրակրկիտ վերլուծությունը հասանելի դառնա:
In defense of Ukraine Anonymous has released 10TB of leaked data on all businesses operating in Russia, all Kremlin assets in the West, pro-Russian officials, Donald Trump, and more. ?? #OpRussia https://t.co/Z1wKhjcSUz pic.twitter.com/Hod9qGBi8l
— Anonymous (@YourAnonCentral) April 15, 2025

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
7717:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
6816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
11716:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
10215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5815:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6615:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7715:00