Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անցած ուրբաթ Կապանի «Քարավան» ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով՝ միս և կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու՝ Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում։
Հիշեցնենք, որ այժմ Հայ առաքելական եկեղեցով սահմանված պահոց շրջանն է՝ Մեծ Պահքը կավարտվի շաբաթ օրը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն քանի տարի է՝ ո՛չ Ճրագալույցի, ո՛չ էլ Հարության պատարագներին չի մասնակցում, քանի որ խզել է կապը Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ եւ անգամ տաղավար տոների պատարագներին եկեղեցի չի հաճախում՝ կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգեւորականների «ինադու»»։

«Հայ հասարակության մեջ ակնհայտ է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման պահանջը»․ Զախարովա
1610:22
«Էս ընտրությունները բ**իտղությամբ գերազանցել են բոլոր ընտրությունները». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1510:12
«Խաչատուր Սուքիասյանը բանակցություններ է վարում Գագիկ Ծառուկյանի հետ»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
5109:48
«ՀՀ-ում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների ներքո»․ Զախարովա
6009:46
«Մայր Հայաստան»-ը կոչով դիմել է հանրային ու քաղաքական բոլոր դերակատարներին
6509:30
ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»
7309:06
Ադրբեջանում անհանգիստ են. «Հրապարակ»
6709:00
ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»
5908:54