«Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար ռեսուրսների համաձայնագրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել»․ Սվիրիդենկո

Ուկրաինան և ԱՄՆ-ն հանքային ռեսուրսների համաձայնագրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
«Այսօր առաջընթաց ենք արձանագրել Միացյալ Նահանգների հետ տնտեսական գործընկերության մասին ընդհանուր համաձայնագրի ուղղությամբ, ստորագրել ենք հուշագիր, որը հաստատում է մեր թիմերի կառուցողական համատեղ աշխատանքը և փոխշահավետ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու և կնքելու մեր մտադրությունը»,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը «զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և Ուկրաինա-ԱՄՆ փոխշահավետ գործընկերության» հնարավորություն կտա։
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կստեղծեն Ուկրաինայի վերականգնման համար ներդրումների հիմնադրամ, ասել է Սվիրիդենկոն։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիևը և Վաշինգթոնը կարող են հուշագիր ստորագրել ապրիլի 17-ին՝ պարզաբանելով, որ դա «մտադրությունների հուշագիր» է, այլ ոչ թե բուն համաձայնագիրը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36