«Կիրառվում է լռեցման ու ճնշման քաղաքականություն». Սարգիս Արզումանյան

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատանի հանդիսատեսի թատրոնում ստեղծված իրավիճակի մասին
Պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ ընթացող իրադարձությունները ցավոք, կրկնում են այն մոդելը, որը վերջին տարիներին դառնում է նորմ՝ մշակութային հաստատությունների հանդեպ կիրառվող լռեցման և ճնշման քաղաքականություն։
Թատրոնն, ունենալով 95 տարվա պատմություն, այսօր կանգնած է ոչ թե պարզապես ֆինանսավորման ուշացման, այլ վստահության բացակայության առաջ։
Այն, որ պայմանագրում արվել են փոփոխություններ և թատրոնը ունեցել է դիտարկումներ, օրինական է։ Ավելին՝ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մշակութային կառույց գիտակցի իր պատասխանատվությունն ու իրավունքները՝ առանց կույր համաձայնության։ Բայց երբ փոխադարձ երկխոսությունը մերժվում է՝ դա արդեն պետական ինստիտուտների կողմից կիրառվող դատարկ լռության քաղաքականություն է, որն ավելի վտանգավոր է, քան բացահայտ մերժումը։
Պատկերացրեք՝ ստեղծագործական կոլեկտիվը շարունակում է աշխատել, ներկայացումներ են խաղում, բայց նրանց աշխատավարձերը չեն փոխանցվում։ Այսինքն՝ լոյալությունը միակողմանի է դարձել։
Թատրոնը չի լքում իր հանդիսատեսին, իսկ պետությունը լքում է թատրոնին։
Սա միայն ֆինանսական ճգնաժամ չէ։ Սա թատրոնի հոգեբանական և ինստիտուցիոնալ արժեզրկման դրսևորում է։ Մշակույթը չի կարող գոյություն ունենալ, եթե պետությունը մշտապես «փակ դռների» առաջ է պահում արվեստագետներին։
Այս ամենը կարող է ունենալ հետևանքներ՝
Արվեստի մարդկանց մղում մասնավոր ոլորտ, արտագաղթ
Երիտասարդ հանդիսատեսի՝ մշակութային դաշտից հեռացում, պատմական թատրոնների փակման վտանգ՝ քողարկված պայմանագրերի խաղերով
Մենք չպետք է սպասենք, մինչև ամեն ինչ կործանվի, որպեսզի սկսենք արժեքավորել»:

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
8616:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
8715:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
178Երեկ, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
187Երեկ, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
41010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
59208.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
73507.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
77406.09.2026, 22:36