Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր պատմության 1988-2023-ի ժամանակահատվածին ի՞նչ անուն պիտի տան սերունդները»․ Թաթուլ Հակոբյան

«Մեր պատմության 1988-2023-ի ժամանակահատվածին ի՞նչ անուն պիտի տան սերունդները»․ Թաթուլ Հակոբյան
133
Այսօր, 09:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա գրեթե ամեն օր քայլելով բարձրանում եմ իմ «մեղվաքաղաք», որտեղից պարզ եղանակին առաջդ բացվում է Կովկասյան լեռնաշղթան, Քռի հովիտը, Ղարայազի դաշտն ու վրացական Ռուսաթավին:
Ամեն անգամ մտածում եմ՝ վերջին 35 տարիները դատարկ են, և մենք վերադարձանք 1988-ի կետին: Սա տարածքային առումով միայն:
Մարդկային կորուստները ահռելի են՝ 10 հազարից ավելի զոհ, գերազանցապես՝ 18-20 տարեկան տղաներ, որ հիմա կարող էին ողջ լինել և իրենց երեխաների հետ Սուրբ Զատիկ նշել, տասնյակ հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր տեղահանվածներ, հարյուր հազարավոր արտագաղթածներ, և, վերջապես, Արցախի հայաթափում:
Ես չգիտեմ, այսօր, աղետից հետո, մեր պատմության 1988-2023 թվականների ժամանակահատվածին ի՞նչ անուն պիտի տան սերունդները:
Հե՜յ Կովկաս...
Կարող էի՞նք լեզու գտնել մեր հարևանների հետ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան