«Թաթուլն էլ է վաղուց մշակութային արժեք». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թաթուլի Սրտի Բանալին իմ սիրած երգերից ա, ինչպես իմ սիրած երգերից ա Sinnerman-ը, Country road, Գլախոյի շարքերը, ռուսական ռոքը և այլն: Արևմտյան երկրները զարգացան, երբ վերածնունդը բացահայտեց, որ մարդը բազմաչափ ա: Նմանապես հասարակությունն էլ ա բազմաչափ ու բազմագույն: Բազմաչափ նշանակում ա, որ կարա կոռուպցիոներ լինի, լավ էսթետիկ ճաշակով, Թաթուլ լսի, ջազ ու ռոք սիրի, վայելի Լոռին ու Տոսկանան, Երևանն ու Հռոմը միաժամանակ: Սիրի խաշ ու չիզքեյք, լսի Նիկոլին ու Քիսինջերին: Մարդ կարա քյարթ լինի, բայց կյանքը տա իրան չսիրողների համար՝ առանց իմանալու որ ինքը քյարթ էր: Կարա բռի չոբան լինի, բայց միսը լավ բաստուրմա դնի, տառաճանաչ չլինի, բայց պարկեշտության ու հեզության դասեր դա:
Թաթուլը վաղուց մշակութային արժեք ա, ինչպես Մեսչյանը, Թաթան, Հախվերդյանը և այլք: Ինքը մեզնից մեկն ա, մեր կողակիցների սիրելին, մեր հարևանների կուռքը: Մշակույթի արժեքը «բարձր» լինելը չի, այլ ներառական, հանդուրժող, իրար ճանաչող, իրար չմերժող, դրանում ա բարձրությունը:
Այլ խնդիր, որ ռաբիզը դարձել ա ամեն վատի խորհրդանիշ՝ զոռբայության, միաբջիջության, կեղեքիչների, յաշիկով գյադեքի, գողականների, քրեական ենթամշակույթի: Բայց դա ռաբիզի խնդիրը չի, նացիստները դասական երաժշտության տակ էին իրենց վայրագություններն անում, գլխակեր սովետական սիստեմից շատ օպերա ու դասական երաժշտություն չսիրեք»։
Ապրիլի 19-ին՝ Մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել Թաթուլ Ավոյանի համերգը։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
75628.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
66424.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
68923.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
68423.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
85020.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
86419.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
183319.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
80319.10.2026, 11:48