Լոնդոնում կանցկացվեն Ուկրաինայի զինադադարի շուրջ բանակցություններ

Ուկրաինան ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին կմասնակցի հաջորդ շաբաթ Լոնդոնում կայանալիք՝ հրադադարի շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։
«Մեր բանակցային թիմը ներկա կլինի»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։ Լեշչենկոն հրաժարվել է հայտնել ուկրաինական պատվիրակության կազմը, սակայն հիշեցրել է, որ նախորդ բանակցություններին Փարիզում մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
Լեշչենկոն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում թիմի կազմը կճշգրտվի։
«Բայց Ուկրաինան անպայման ներկա կլինի այդ բանակցություններին, քանի որ Ուկրաինան երբեք չի լինի խոչընդոտ խաղաղության ճանապարհին. սա մեր դիրքորոշումն է, որը հայտարարվել է բոլոր վայրերում: Սա պատերազմ է, որը եկել է ուկրաինական հող, մարդիկ են զոհվում Ուկրաինայում, տարածքներ են կորսվում, ենթակառուցվածքները ոչնչանում են, հողին է հավասարվում արդյունաբերությունը»,- ասել է Լեշչենկոն:
Ապրիլի 17-ին Փարիզում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պատվիրակությունները համաձայնեցին, որ հրադադարի ամբողջական և անվերապահ դադարեցումը պետք է լինի առաջին քայլը դեպի կայուն խաղաղություն։

Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»
5109:06
Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
4408:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4408:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
9603:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
11600:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
103Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
131Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
174Երեկ, 22:48