««Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալի բարբարոս տարբերությունը հավերժական քաղաքակրթական Հայաստանից». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թիկունքիս Զանգակատուն գյուղի լեռներում գտնվող խոնարհված Սպիտակ վանքն է՝ նույնանուն գյուղատեղիի տարածքում։
Մեր նախնիների՝ 12-13-րդ դարում կերտած այս համալիրի պատմական անվանումը մեզ, ցավոք, առայժմ հայտնի չէ։ Միգուցե, պեղումներ անցկացնելու դեպքում որևէ արձանագրություն, այսուհանդերձ, կգտնվի՝ վանքի և/կամ գյուղատեղիի անվանումը պարունակող։
Ամենայն հավանականությամբ, 17-րդ դարում դատարկվելով հայերից, տարածքը հետագայում դարձել է վաչկատուն ցեղերի բնակատեղի, որտեղ գտնվելու մոտ 150-200-ամյա պատմության ընթացքում նրանց ձեռքը ոչ միայն գեթ մեկ քար չի ավելացրել Հայաստանի սրբազան հողի քաղաքակրթական լանդաշաֆտի այս սքանչելի անկյունին, այլ նաև գրեթե ամբողջությամբ ավերել է վանական համալիրը, այն վերանվանելով ինչ-որ «Աղքիլիսիա» (բռց.՝ Սպիտակ վանք») եկեղեցու պատերի սպիտակավուն սրբատաշ քարերի պատճառով։
Ահա սա է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալի բարբարոս տարբերությունը հավերժական քաղաքակրթական Հայաստանից»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
3821:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
195Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
81715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60410.09.2026, 16:12