Զելենսկին Ռուսաստանին առաջարկում է զերծ մնալ հեռահար հարվածներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանին 30 օրով զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հեռահար անօդաչու թռչող սարքերով հարվածներից և հրթիռակոծումներից՝ երկարաձգման հնարավորությամբ։
Իր թելեգրամ-ալիքում Զելենսկին գրել է, որ օրվա սկզբից ռուսական զորքերն ավելի քան երկու հազար անգամ խախտել են Պուտինի հայտարարած «Զատկի զինադադարը», սակայն հեռահար հարվածներ չեն գրանցվել։
«Արդեն 67 ռուսական գրոհ է եղել մեր դիրքերի վրա տարբեր ուղղություններով, և ամենից շատ՝ Պոկրովսկիում։ 1355 կրակոց, որից 713-ը՝ ծանր զինատեսակներով, 673-ը՝ FPV-ի կիրառմամբ։ Փաստորեն, ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով Ռուսաստանը չպահեց իր իսկ խոստացած զինադադարը»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցից հետո։
Զելենսկին ասել է, որ կիրակի օրը Ուկրաինայում օդային հարվածներ չեն եղել, և առաջարկել է երկարաձգել հեռահար հարվածների արգելքը։
«Այսպիսով, սա է ձեռք բերված լռության ձևաչափը, որը շարունակելն ամենահեշտն է: Ուկրաինան առաջարկում է առնվազն 30 օրով զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից»,- գրել է Զելենսկին։

Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
2220:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
5120:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
10319:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
10217:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11016:12
«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան
10115:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով արգելվել են հրավառությունները
16615:07
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
10014:18