«Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր, որոնք կտուգանեն ծխող, հեռախոսով խոսող կամ ամրագոտի չկապած վարորդներին». Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ հարցազրույցում Պետրոս Ղազարյանը նկատեց, որ Հայաստանում շատ բարձր է վթարների թիվը, ինչի գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ համատարած բոլորը խոսում են հեռախոսով և չեն տուգանվում: Նախարարը համաձայնեց՝ արձանագրելով, որ ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է: «Հաճախ դատական համակարգերում ունենում ենք այս ակտերի բեկանումներ, որովհետև չեն գտնվում ամբողջական տեսանյութեր, որոնցով կապացուցվեր, որ տուգանված քաղաքացին խոսել է հեռախոսով: Առաջիկայում այս հարցն ամբողջապես կլուծվի, որովհետև մենք նախատեսել ենք շատ փոքր, բայց կարևոր նյութատեխնիկական հագեցվածություն պարեկների մեքենաների վրա: Փոքրիկ տեսախցիկային համակարգեր կտեղադրվեն պարեկային ծառայողների մեքենաների տանիքներին, որոնք թույլ կտան 360 աստիճանով նկարահանել շրջակայքում գտնվող մեքենաները, որոնց վարորդը հեռախոսով խոսում է, ծխում է կամ ամրագոտի չի կապել»:

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում
223Երեկ, 21:54
Երևանում վարորդը երթևեկում է հանդիպակացով (տեսանյութ)
405Երեկ, 02:12
«Վերաքննիչ Վարչական դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր». Վահե Գրիգորյան
89416.07.2026, 22:24
Հուլիսի 17-ին ժամը 21:00-ից Տիգրան Պետրոսյան փողոցում մեքենա չպետք է կայանել
90416.07.2026, 20:12
Չինաստանի իշխանությունները պահանջել են ավտոարտադրողներից վերականգնել ֆիզիկական կոճակները
302413.07.2026, 20:49
«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
112510.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
118309.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
127807.07.2026, 19:18