«Խաղաղությունը հնարավոր է, երբ հենց ՌԴ-ն է շարժվում այդ ուղղությամբ»․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պահպանում է Ռուսաստանին ուղղված իր առաջարկը՝ դադարեցնել հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին:
«Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ մենք հստակ պատասխան ենք ակնկալում Մոսկվայից: Մենք պատրաստ ենք ցանկացած խոսակցության, թե ինչպես դա ապահովել: Կա ակնհայտ, պարզ և հուսալի ճանապարհ, այն է՝ դադարեցնել հրթիռային հարվածներն ու հեռահար ԱԹՍ-ների կիրառումը, և դա ինքնաբերաբար կերաշխավորի քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանումը: Հենց հրադադարը՝ իրական, երկարաժամկետ, պետք է դառնա առաջին քայլը դեպի հուսալի և կայուն խաղաղություն»,- ասել է Զելենսկին։
Նախագահը խոստովանել է, որ Զատկի տոնին օդային տագնապներ չեն եղել, և ճակատի որոշ հատվածներում հանգիստ էր:
«Ուրեմն դա հնարավոր է»,- նշել է նա։
Սակայն, Զելենսկու խոսքով, Ռուսաստանը մերժել է Զատկից հետո հարաբերական լռություն պահպանելու իր առաջարկը։
Now, after Easter, the whole world can clearly see the real issue — the real reason why the hostilities continue. Russia is the source of this war. It is from Moscow that a real order must come for the Russian army to cease fire. And if there is no such firm Russian order for… pic.twitter.com/jS9cTiRQqd
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) April 21, 2025

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36