Սիրիայում «Իսլամական ջիհադի» երկու ղեկավար է ձերբակալվել

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Սիրիայում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ղեկավար Խալեդ Խալեդին և կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար Աբու Ալի Յասերին։
Ըստ Al-Quds-Al-Arabi գործակալության, Խալեդի ձերբակալությունը տեղի է ունեցել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի՝ Դամասկոս կատարած այցից և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո:
Մայրաքաղաք Դամասկոսում «Իսլամական ջիհադը» մի քանի կենտրոնակայաններ ենթարկվել են իսրայելական ռմբակոծությունների, որոնցից ամենավերջինը տեղի է ունեցել մարտի 13-ին, երբ Իսլամական ջիհադի գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նահալի տանը իսրայելական հրթիռային հարված է հասցվել՝ Դամասկոսից հյուսիս գտնվող Դումար շրջանում:
Սիրիայում գործում է ավելի քան 13 պաղեստինյան ահաբեկչական խմբավորում։ Սա պաղեստինցի ահաբեկչական շարժման առաջնորդների առաջին ձերբակալությունն է Սիրիայի տարածքում։
«Իսլամական ջիհադը» պաղեստինյան այն խմբավորումներից է, որը չի լքել Սիրիան նախորդ ռեժիմի տապալումից հետո:

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»
1009:24
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
3009:12
Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞․ «Հրապարակ»
3609:06
«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
11603:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
12402:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
11601:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14500:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11600:42