Պուտինն ու Օմանի սուլթանն Իսրայելին կոչ են արել դուրս բերել զորքերը Գազայից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ համատեղ հայտարարությամբ կոչ է արել իսրայելական զորքերը դուրս բերել Գազայի հատվածից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Գազայի հատվածից և պաղեստինյան բոլոր տարածքներից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը»,- ասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանը և Օմանը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի և այնտեղ տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում։

«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
4622:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
5521:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
5221:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
6720:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
7319:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
8418:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
8618:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
6618:12