Ռուսաստանը հրաժարվել է Սիրիայի նոր իշխանություններին հանձնել Բաշար ալ-Ասադին
![]() 556 Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 18:55 Ռուսաստանը հրաժարվել է Սիրիայի նոր իշխանություններին հանձնել Բաշար ալ-Ասադին, ով տապալվելուց հետո փախել էր Մոսկվա։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Սա առաջին պաշտոնական հաստատումն է, որ ռուսական իշխանությունները հրաժարվել են Ասադին արտահանձնել։ Ասադն իր ընտանիքի հետ դեկտեմբերին փախել է Ռուսաստան, իսկ հունվարին սիրիական նոր իշխանությունները խնդրել են նրան արտահանձնել։ Միաժամանակ, չնայած մերժմանը, ալ-Շարաան և նրա շրջապատը պատրաստ են շարունակել բանակցությունները Կրեմլի հետ։ «Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Սիրիայում բոլոր զենքերը ռուսական են: Կան մի շարք պարենային և էներգետիկ համաձայնագրեր, որոնց վրա Սիրիան հենվել է տարիներ շարունակ: Մենք պետք է հաշվի առնենք սիրիական շահերը»,- ասել են սիրիական իշխանությունները: Նախագահի խոսքով՝ Սիրիայի կառավարությունը բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի հետ, որն աջակցում էր Ասադին, այնպես էլ Թուրքիայի հետ, որը պաշտպանում էր ալ-Շարաային, երբ նա «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդն էր։ Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև առաջին պաշտոնական բանակցությունները տեղի ունեցան հունվարի վերջին, երբ Դամասկոս այցելեց ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումից հետո սիրիական կողմը հայտարարություն է տարածել, որ Դամասկոսն ակնկալում է, որ Մոսկվան կընդունի անցյալի սխալները, փոխհատուցում կհատկացնի և կօգնի Սիրիայի վերականգնմանը։ Հաղորդվել է նաև, որ կողմերը քննարկում են Լաթաքիայում ռուսական երկու ռազմակայանների ճակատագիրը։ |

ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 անշարժ գույք
12410:18
«Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
12509:42
Երեք հազար դրամի համար վարույթ են սկսել իրանցու նկատմամբ․ «Հրապարակ»
10109:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:30
«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
24302:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
25100:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
294Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
433Երեկ, 23:09
