Ռուսաստանում Չուբայսի ունեցվածքի վրա կալանք կդրվի
![]() 512 Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 19:37 Դաշնային հարկադիր կատարման ծառայությունը կատարողական վարույթ է սկսել «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի ակտիվների վրա՝ կալանքի տակ առնելու նպատակով։ Պատճառը Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշումն է, որը ապրիլի 6-ին կարգադրեց կալանք դնել Չուբայսի և նրա նախկին ենթականերից 7-ի փողերի և ունեցվածքի վրա՝ բավարարելով «Ռուսնանո»-ի՝ 5,6 միլիարդ ռուբլու չափով վնասի փոխհատուցման հայցը։ Կատարողական վարույթը հարուցվել է ապրիլի 17-ին, թե կոնկրետ ինչ են նախատեսում կարգադրիչները առգրավել Չուբայսից և ինչ չափով, չի նշվում, հաղորդում է The Moscow Times-ը։ Չուբայսը «Ռուսնանո»-ն ղեկավարել է 2008-2020 թվականներին: Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո նա թողել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և լքել Ռուսաստանը: Կորպորացիան, որը խոստացել էր 10 տարում երկրում ստեղծել տրիլիոն ռուբլու նանոարդյունաբերություն, Չուբայսի օրոք պետությունից ստացավ ավելի քան 405 միլիարդ ռուբլի և հայտնվեց սնանկության եզրին՝ կուտակված գրեթե 100 միլիարդ ռուբլի վնասով։ Պուտինը խոստովանել է, որ Չուբայսի հեռանալը 2022 թվականին պայմանավորված էր քրեական հետապնդման վտանգի պատճառով։ Աուդիտորները կորպորացիայի անարդար գործարքներից վնասը գնահատել են 200 միլիարդ ռուբլի: Քրեական գործերով մեղադրյալ են դարձել 10-ից ավելի նախկին թոփ մենեջերներ: |

ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 անշարժ գույք
8910:18
«Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10709:42
Երեք հազար դրամի համար վարույթ են սկսել իրանցու նկատմամբ․ «Հրապարակ»
9109:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8108:30
«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
24102:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
24400:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
289Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
422Երեկ, 23:09
