«Իտալիան հրաժարվել է ի կատար ածել Պուտինին ձերբակալելու ՄՔԴ հրամանը»․ #LaRepubblica

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահին ձերբակալելու 2023 թվականի մարտին տրված հրամանն անվավեր է Իտալիայում, հաղորդում են Corriere della Sera-ն և La Repubblica-ն։
Ըստ աղբյուրների՝ Իտալիայի արդարադատության նախարար Կառլո Նորդիոն ՄՔԴ դատավորների որոշումը դեռևս չի փոխանցել Հռոմի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս այն ուղարկի Վերաքննիչ դատարան՝ կատարման համար։ Ուստի Իտալիայի տարածքում հրամանն ուժի մեջ չի մտնի։
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ հունվարին Իտալիայի կառավարությունն իսրայելական կողմին հասկացրել է, որ պետությունների ղեկավարները, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, անձեռնմխելիություն ունեն Իտալիայի տարածքում։ Այս մասին, մասնավորապես, գրել է Times of Israel-ը։ 2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր էր տվել՝ Գազայի հատվածում և ՀԱՄԱՍ-ում Իսրայելի գործողությունների պատճառով։
Corriere-ն եւ Repubblica-ն գրում են, որ այս դիրքորոշումը վերաբերում է նաև Պուտինին։ Այդուհանդերձ, հաղորդվում է, որ ՌԴ նախագահը չի նախատեսում մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին, Ռուսաստանը կներկայացնի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, հաղորդում է Կրեմլը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36