Թուրքիան Օլիմպիական խաղերն ընդունելու հավակնություններ ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչության բացման արարողությանը և հայտարարել, որ երկիրը պատրաստ է ընդունել խոշոր միջազգային սպորտային մրցումներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերը։
«Թուրքիան ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ է 1962 թվականից: Վերջին 20 տարիների ընթացքում մենք հաջողությամբ հյուրընկալել ենք Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի գավաթի, սուպերգավաթի և մինչև 20 տարեկանների աշխարհի գավաթի եզրափակիչները: «Մեր ենթակառուցվածքը և կազմակերպչական փորձը թույլ են տալիս մեզ օլիմպիական ուղեգիր նվաճելու»,- ընդգծել է նա:
Թուրքիայի նախագահը թվարկել է սպորտային ենթակառուցվածքների աճը. 23 տարվա ընթացքում սպորտային օբյեկտների թիվն ավելացել է գրեթե 3 անգամ, կառուցվել են տասնյակ նոր մարզադաշտեր, արդիականացվել են ֆուտբոլի դաշտերն ու մարզադահլիճները։
Էրդողանը հիշեցրել է նաև ազգային հավաքականի հաջողությունները և վստահություն հայտնել, որ Ստամբուլում ՈՒԵՖԱ-ի գրասենյակի բացումը կարևոր քայլ կլինի թուրքական ֆուտբոլի և միջազգային սպորտային համագործակցության զարգացման համար։

«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
8302:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
180Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
176Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
113Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
242Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
108Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
100Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
113Երեկ, 19:54