«Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ է մշակվել, որն արդեն հանձնվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Մասնավորապես, փաստաթուղթը մշակվել է Ղրիմը՝ որպես ռուսական տարածք ճանաչելու՝ Թրամփի առաջարկից հետո։
Այս մասին Զելենսկին ասել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Շատ կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն առաջարկել է իր սեփական տեսլականը։ Հանդիպում եղավ Լոնդոնում, և կար համապատասխան ռազմավարություն, որը նրանք առաջարկեցին։ Մեր թիմը, եվրոպական թիմը և ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական խոսակցություն ունեցան, և համապատասխան կետերը հայտնվեցին թղթի վրա։
Ինչպես ընդգծել է Զելենսկին, «այն, ինչ հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը, չի կարող ներառվել որևէ համաձայնագրի մեջ»։
Զելենսկին նաև նշել է, որ պատերազմի խաղաղ կարգավորման բանակցությունների առաջին քայլը պետք է լինի ամբողջական և անվերապահ զինադադարը, որին Ռուսաստանը դեռ չի համաձայնել։ «Սա թիվ մեկ քայլն է, երբ մենք խոսում ենք փոխզիջումների մասին, որոնց մասին դուք հարցեր եք տալիս: Մեզ վրա հարձակվել են, տարածքը գրավել են, տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել են, շատ երեխաներ և մեծահասակներ ողջ-ողջ թաղվել են: Իսկ այն, որ Ուկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ հրադադարից հետո, արդեն իսկ մեծ փոխզիջում է»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, Ուկրաինան, առավել քան մեկ ուրիշը, շահագրգռված է պատերազմի ավարտով։ Ուստի խաղաղության բոլոր նախաձեռնությունները կարևոր են և կարող են կայանալ։ Բայց դրանք բոլորը սկսվում են ամբողջական, անվերապահ զինադադարից: «Բոլորը համաձայն են դրան, բացի Ռուսաստանի Դաշնությունից»,- հավելել է Զելենսկին։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
1317:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
5616:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
10216:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
8915:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5215:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5915:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7015:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7415:00