Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ` Մոլդովայի խորհրդարանում

Մոլդովայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է գրանցվել, հայտնում է մոլդովական Point պարբերականը։
«110 տարի առաջ այս օրը՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին մի շարք ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ, որը պատմաբանները, փորձագետները բնութագրեցին և բազմաթիվ երկրներ ճանաչեցին՝ որպես Հայոց ցեղասպանություն։
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Հայկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։
Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում:
Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Գայիկ Վարդանյանը նշել է, որ «այս նախագիծը քաղաքական չէ, այլ ավելի շուտ նպաստում է նրան, որ Մոլդովան համալրի այն երկրների շարքը, որոնք գնահատում են մարդկային արժանապատվությունը, ազգամիջյան հանդուրժողականությունն ու ներդաշնակությունը, մարդու իրավունքները և պատմական արդարությունը»։ Նա նշել է նաև, որ «ներկայիս խորհրդարանը, որի մանդատը լրանում է մի քանի ամսից, կարող է դրական նոտայով ավարտել այն՝ քվեարկելով նման վեհ և կարևոր նախագծի օգտին, հատկապես Եվրոմիության թեկնածու երկրի համար»։

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է
919:48
Ուկրաինայի կողմից գերի վերցված յուրաքանչյուր տասը մարդուց մեկը Ռուսաստանի քաղաքացի չէ
3419:43
Ղազախստանում տղամարդուն դատապարտել են ազատազրկման սոցցանցային գրառումների համար
7919:00
«Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն». Պուտին
9718:37
Իրանում զինված բախումներ են
15018:30
Զապին և Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
5018:24
Նոր Զելանդիայի ավիաընկերության օդաչուները կռվել են և խափանել թռիչքը
12018:12
«Քոչվորները դարերի խորքից եկած մեր մշակութային արժեքներն իրենցով են անում, պատմություն կեղծում»․ Կարեն Հովհաննիսյան
5617:57