Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով ճիշտ է, այլ նա, ով վերջում մնում է». Վահագն Դիլբարյան

«Պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով ճիշտ է, այլ նա, ով վերջում մնում է». Վահագն Դիլբարյան
136
Այսօր, 04:06

Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացի բիզնեսն ու մարքեթինգը, իմ հետաքրքրության շրջանակներում է նաև պատմությունը ու վերջին երկու տարում շատ եմ պատմական գրքեր կարդացել ու հիմնականում՝ արևմտյան հեղինակների։ Մի 50 կետեր արդեն ինձ համար հստակ են, կկիսվեմ նաև ձեզ հետ, կարող եք համաձայն չլինել, բայց դե իրականությունն այլ բան է ասում։ Եվ այսպես՝
1. Հաշվի են նստում ՄԻՇՏ ուժեղի հետ, այլ տարբերակ չկա,
2. Արդարություն՝ որպես էդպիսին գոյություն չունի, կա հաշվարկ, շահ ու նպատակ,
3. Շատ բաներ որոշում են ուժեղ գաղտնի ծառայությունները,
4. Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու, շատ կարևոր է, որ քո դաշնակիցների քանակը շատ լինի,
5. Եթե դու գտնվում ես ևս երկու մարդու, մրցակցի, պետության հետ ինչ-որ հավանական կոնֆլիկտային իրավիճակում, ապա այդ երեքից երկուսը սովորաբար փորձելու են միավորվել մեկի դեմ: Քո առաջնային նպատակն այն է, որ այդ մեկը չլինես դու,
6. Էնթոնի Բլինքենը շատ հետաքրքիր արտահայտություն ունի՝ եթե դուք միջազգային համակարգում բանակցությունների սեղանի շուրջ չեք, ուրեմն կհայտնվեք ճաշացանկում,
7. Тот, у кого нет ума, терпит поражение от собственных рук - շատ տիպիկ է
8. State creates a war, war creates a state,
9. Վերջերս Թուրքիայի մասին հաղորդում էի նայում, հեղինակն ասում էր՝ Թուրքիայի նպատակն է՝ լինել առաջինը երկրորդների մեջ,
10. Քաջությունն անզոր է մարզված փամփուշտների դիմաց,
11. Պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով ճիշտ է, այլ նա, ով վերջում մնում է,
12. Որտեղ կա պայքար, այնտեղ կան հաղթանակի շանսեր, այնտեղ հնարավոր են նոր դաշնակիցներ։ Կարդացեք Ռաֆայել դե Նոգալես Մենդեսի «Четыре года под полумесяцем» գիրքը Հայոց Ցեղասպանության մասին ու շատ բաներ կտեսնեք այլազգի զինվորի աչքերով, ով թուրքերի կողմից մասնակցում էր ջարդերին,
13. Երբ փողը խոսում է, ոչ ոք քերականություն չի ստուգում,
14. Գեոպոլիտիկայում որևէ երկրի խնդիրը մյուսի համար հնարավորություն է,
15. «Ես դիպլոմատիայից ոչինչ չեմ հասկանում, բայց գիտեմ և հավատում են նրան, թե ինչի կարող եմ հասնել Բրիտանիայի համար»,- Բրիտանիայի վարչապետներից մեկն է ասել, անունը չեմ հիշում,
16. Բյուզանդական ռազմավարություն՝ երբեք ոչ ոքի մինչև վերջ չհաղթել, որովհետև վաղը նա կարող է դառնալ քո դաշնակիցը երրորդ թշնամու հետ հակամարտության ժամանակ,
17. Զենքն ու տեխնոլոգիաները մարդկանց զարգացման գլխավոր պատճառներից մեկն են։ Կարելի է վստահ ասել, որ մարդն իր տեսակին ոչնչացնելու համար անընդհատ նոր զենքեր է հորինել՝ զարկ տալով տեխնոլոգիական առաջընթացին,
18. Հռոմեական՝ եթե ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, քեզ երկու հարց տուր 1. Դա ում էր պետք 2. Ով կարող էր դա ֆինանսավորել,
19. Ո՞վ է հիմա հիշում 120 մլն ոչնչացված հնդկացիների մասին,
20. Չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ, կան հավերժ շահեր,
21. Երկրի սահմանները պաշտպանում է բանակի ուժը, ոչ թե միջազգային օրենքները,
22. Միջազգային կազմակերպությունները ծառայում են նրանց, ովքեր ֆինանսավորում և վերահսկում են դրանք,
23. Ժողովրդի համար հերոսները մեծ տերությունների համար հաճախ պարզապես գործիքներ են,
24. Միայն մեծ պետություններն ունեն շահեր, փոքրերը՝ հիմնականում, խնդիրներ,
25. Նավթն ու ռեսուրսները արժեքավոր են մարդկային կյանքերից,
26. Խոսքի ազատությունը կա միայն այնքանով, որքանով այն վտանգավոր չէ իշխանության համար,
27. Պատմությունը ոչ թե կրկնվում է, այլ մարդիկ չեն սովորում անցյալի սխալներից,
28. Ամեն ինչ հանուն հաղթանակի։ Օրինակ՝ մոնղոլները հիվանդ մարդկանց կատապուլտի միջոցով շպրտում էին պարիսպներից ներս, որպեսզի վարակեն պաշտպանվողներին։ Այդպես նրանք կիրառել են պատմության մեջ առաջին բիոլոգիական «զենքը»,
29. Հաղթողներին չեն դատում,
30. Միջազգային օրենքները գործում են միայն թույլերի համար, ուժեղները միշտ անպատիժ են,
31. Աշխարհում ամեն ինչ վաճառվում և գնվում է, նույնիսկ արժեքներն ու սկզբունքները, ուղղակի տարբեր գներ ունեն,
32. Մարդու իրավունքները պաշտպանվում են միայն այնտեղ, որտեղ դա շահավետ է,
33. Քարոզչությունը հզոր զենք է, որը կարող է արդարացնել նույնիսկ ամենադաժան հանցագործությունները,
34. Ռազմական դաշինքները գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան համընկնում են մասնակիցների շահերը,
35. Երբ փոքր ազգերը նետվում են պատմության անիվների տակ, աշխարհը լռում է,
36. Պետությունների հարաբերություններում չկա երախտագիտություն, միայն՝ հաշվարկ,
37. Երբ քաղաքական շահերն ու պատմական ճշմարտությունը բախվում են, շահերը միշտ հաղթում են,
38. Փլուզված կայսրություններից հետո մնում են միայն ատելություն և վրեժ,
39. Արդարությունը պատկանում է նրանց, ովքեր կարող են այն գնել,
40. Մշակութային արժեքները պահպանվում են միայն այնքանով, որքանով դրանք շահավետ են,
41. Ամբողջ մարդկության պատմությունը պատերազմների շարան է, այլ ոչ թե խաղաղության,
42. Միջազգային դաշինքները կառուցված են ոչ թե վստահության, այլ փոխադարձ վախի վրա,
43. Փրկարար ձեռք մեկնող մեծ պետությունը մյուս ձեռքով թալանում է քո ռեսուրսները,
44. Ողջ մարդկության պատմությունը գաղութացման, նվաճման և ստրկացման պատմություն է,
45. Քաղաքական սկանդալները շեղում են ուշադրությունը իրական հանցագործություններից,
46. Հանրային կարծիքը կառուցվում և փոփոխվում է փողի միջոցով,
47. Ռազմական արդյունաբերությունը շահագրգռված է անվերջ պատերազմների շարունակության մեջ,
48. Պատմության ընթացքում բոլոր կայսրությունները կառուցվել են գաղութացման և ճնշման վրա,
49. Գեղեցիկ ժողովրդավարական լոզունգների տակ թաքնված են բռնապետական նկրտումներ,
50. Եթե մարդիկ ընտրության հնարավորություն ունենային, նրանց թույլ չէին տա գնալ ընտրության»:

Աղբյուրը`   Վահագն Դիլբարյան