Հնդկաստանը փակել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան

Հնդկաստանն արգելափակել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան՝ կասեցնելով ջրի հոսքը բոլոր չորս ջրարգելակներով։ Այս մասին հաղորդում է ANI լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է՝ 1960 թվականին Ինդոսի ջրերի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր, որով կողմերը համաձայնության էին եկել ջրային ռեսուրսի համատեղ օգտագործման շուրջ՝ հակառակ զինված ընդհարումներին։
Պակիստանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանի կողմից Ինդոս գետից ջրի հոսքը դադարեցնելու կամ գետի հունը փոխելու ցանկացած փորձ կհամարի որպես պատերազմական ակտ։
Ապրիլի 24-ին նաև հայտնի դարձավ, որ Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար։
Իր հերթին, Նյու Դելին հայտարարել էր, որ դադարեցնում է պակիստանցիներին վիզաների տրամադրումը և չեղարկում արդեն տրամադրված վիզաները։
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին ապրիլի 22-ին՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիր տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հանցագործության հեղինակները կապեր ունեն Պակիստանի հետ։
Ըստ Հնդկաստանի պաշտոնական աղբյուրների՝ երեք հարձակվողներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ էին։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36