Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դո՛գ ջան, պրծի՛ արի, որ փրկվենք»․ Վարդան Ղուկասյանի աջակիցները ԱՄՆ դեսպանատան դիմաց են

«Դո՛գ ջան, պրծի՛ արի, որ փրկվենք»․ Վարդան Ղուկասյանի աջակիցները ԱՄՆ դեսպանատան դիմաց են
135
Այսօր, 13:18

«Դոգ ջան, պրծի արի, քեզ ենք սպասում, արի, որ փրկվենք, քաղցր Դոգ»,- ասում է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի աջակիցը։ Քաղաքացիները, հաջակցություն ԱՄՆ-ում ձերբակալված Վարդան Ղուկասյանի, հավաքվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց։
Կուսակցության լրատվականի հայտարարությունում ասված էր․ «Ապրիլի 25-ը կարևոր օր է։ Այդ օրը իր ծննդյան տարեդարձն է նշում Վարդան Ղուկասյանը՝ մարդ, որի հոգու ուժը, սկզբունքայնությունն ու անշեղ նվիրվածությունը շարունակում են ոգեշնչել շատերին։ Նույն օրը նախատեսված է նաև հերթական դատական նիստը։ Այս ամենը ապրիլի 25-ը դարձնում է խորհրդանշական՝ մի օր, երբ միավորվում են հիշատակն ու համերաշխությունը։
Հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատան մոտ՝ մեր աջակցությունն ու համերաշխությունն արտահայտելու Վարդան Ղուկասյանին։ Թող մեր ներկայությունը խոսի հավատքի, սկզբունքների ու արդարության հանդեպ մեր անվերապահ հանձնառության մասին։
Մենք չենք կարող կանխագուշակել այսօրվա արդյունքը, բայց կարող ենք շարունակել մնալ միասին՝ հավատարիմ արդարության ուղուն»։