«Ես չեմ կատակում». Թրամփը` Կանադան և Գրենլանդիան ԱՄՆ-ին միակցելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կատակում Կանադայի և Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների նահանգ դարձնելու վերաբերյալ։
«Ես իրականում չեմ կատակում»,- պատասխանել է նա լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելով իր հայտարարությունների լրջությունն այս տարածքները միացնելու անհրաժեշտության մասին։ «Կանադան հետաքրքիր դեպք է,- շարունակել է Թրամփը։ - ԱՄՆ-ն տարեկան 200-ից 250 միլիարդ դոլարով աջակցում է Կանադային։ Մենք ստանձնում ենք նրանց զինվորականների, նրանց կյանքի բոլոր կողմերի վերահսկողությունը...»:
Թրամփը շեշտել է, որ Վաշինգթոնի համար իր հյուսիսային հարևանի նկատմամբ նման քաղաքականությունը շարունակելու միակ իմաստն այն է, որ Կանադան միանա Միացյալ Նահանգներին։
Խոսելով Գրենլանդիայի մասին՝ նա նշել է, որ կղզու բնակիչները տնտեսապես կշահեն տարածքի՝ Միացյալ Նահանգների մաս կազմելուց։ Վաշինգթոնի համար Գրենլանդիան մեծ նշանակություն ունի սեփական անվտանգության ապահովման առումով։ Սպիտակ տան ղեկավարը Time-ի հարցին ի պատասխան նաև ասել է, որ դեմ չի լինի, որ իրեն հիշեն՝ որպես ԱՄՆ-ի տարածքն ընդլայնած նախագահ։
Թրամփը բազմիցս արտահայտել է այն տեսակետը, որ շատ կանադացիներ ցանկանում են, որ իրենց երկիրը դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ նման միությունը տնտեսական կայունություն կբերի Կանադային և կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ Թրամփի, մասնավորապես գալիս են Ռուսաստանից և Չինաստանից։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ի պատասխան հայտարարել է, որ իր երկիրը երբեք և ոչ մի կերպ չի դառնա Միացյալ Նահանգների մաս։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
1317:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
5616:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
10216:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
8915:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5215:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5915:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7015:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7415:00