Երևանում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

657
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 18:42
Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ տատը, մայրը և մոր՝ տղա և աղջիկ երեխաները:

Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
171Երեկ, 23:38
Չինաստանում երեխան խեղդվել է լողավազանի ջրահեռացման խողովակի ջրապտույտի մեջ
166Երեկ, 23:34
Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
251Երեկ, 20:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
432Երեկ, 15:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
693Երեկ, 13:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
381Երեկ, 10:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
29221.07.2026, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
29921.07.2026, 21:42