«Հուսով եմ՝ էլեկտրամեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող ԱԱՀ արտոնության ժամկետը կերկարաձգվի»․ Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը․ «Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող 20% ԱԱՀ-ի արտոնության ժամկետը կերկարացվի 2026թ. հունվարի 1-ից մինչև 2028թ. հունվարի 1-ը՝ այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։
Սա շատ կարևոր նախագիծ է, որը կապահովի՝ ավտոմոբիլային շուկայում առկա դրական տենդենցների պահպանումը՝ շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ մեքենաների ներկրումների բարձրացումով և ընդհանուր ավտոպարկի թարմացումով,
գիշերային ժամերին արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիայի սպառումը,
մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացումը, քանի որ ի տարբերություն բենզինի, դիզելի և գազի, մենք ունենք էլեկտրաէներգիայի սեփական արտադրություն։
Հուսով եմ՝ հանրային քննարկումից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով և կընդունվի մեր կողմից»։

«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
178Երեկ, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
37123.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
43122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
57721.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
78917.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
91914.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
91714.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
97213.09.2026, 11:12