Զելենսկին Հռոմում առանձին հանդիպումներ է ունեցել Սթարմերի և Մակրոնի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Հռոմում․ հայտնում է Սթարմերի գրասենյակը։
«Վարչապետն այսօր կեսօրին Հռոմում հանդիպել է Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ վերջին օրերին ձեռք բերված դրական առաջընթացը, համաձայնել են շարունակել շփումներն առաջին իսկ հնարավորության դեպքում», - ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի դրանից՝ Սթարմերը և Զելենսկին համաձայնել են շարունակել ինտենսիվ աշխատանքը միջազգային գործընկերների հետ և պահպանել այդ շփումների դինամիկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ կարճ» հանդիպում են ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության ժամանակ։ Զելենսկին, մեկնաբանելով Թրամփի հետ հանդիպումը, ասել է, որ «ժամանակ է ունեցել շատ բան քննարկելու» ԱՄՆ նախագահի հետ և շնորհակալություն է հայտնել նրան։
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Հռոմում Զելենսկու հետ «շատ դրական» կարծիքների փոխանակում է ունեցել: Ըստ Մակրոնի՝ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի։


Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36