ՌԴ ԱԻՆ-ը ինքնաթիռներ է ուղարկել Իրան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցելու համար։ Այս մասին Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
«Դեսպանությունը հայտնում է, որ իրանցի գործընկերների կոչին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել շտապ կերպով Իրան ուղարկել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ փորձառու մասնագետներից բաղկացած անձնակազմով, որպեսզի օգնեն Շահիդ Ռաջայի նավահանգստում հրդեհը մարելուն», - ասվում է հայտարարության մեջ։
Պուտինն ավելի վաղ ցավակցություն էր հայտնել իրանական նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի և ավերածությունների կապակցությամբ և առաջարկել էր օգնել Իրանին հետևանքների հաղթահարման հարցում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախագահի հանձնարարությամբ Իրանի Բանդար Աբբաս քաղաք է ուղարկվել երկու ինքնաթիռ՝ Be-200ChS դեսանտային ինքնաթիռ և Il-76։

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
3719:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
6616:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
7915:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
8215:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9014:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
8912:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9412:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
7812:18