Ուկրաինան և ԱՄՆ-ն ընդերքի մասին համաձայնագրից բացառել են ֆինանսական օգնության վերադարձը

Կիևը համաձայնության է եկել Վաշինգթոնի հետ՝ ընդերքի մասին նոր համաձայնագրի պարտքային պարտավորություններից նախկինում տրամադրված ամերիկյան ֆինանսական օգնությունը բացառելու հարցում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից առաջ տրամադրված ամերիկյան օգնությունը նոր փաստաթղթով պարտք չի համարվի։
Շմիհալը շեշտել է, որ ուկրաինական կողմն ուրվագծել է իր «կարմիր գծերը»։ Համաձայնագիրը պետք է համապատասխանի Ուկրաինայի եվրոպական պարտավորություններին և չհակասի նրա օրենսդրությանը։ Վարչապետը նաև նշել է, որ փաստաթուղթը ենթակա է Գերագույն ռադայի վավերացմանը։
Նա հավելել է, որ Կիևն արդեն տնօրինում է ռուսական սառեցված ակտիվների 50 միլիարդ դոլար եկամտին և առաջարկել է հատուկ տուրք սահմանել Ռուսաստանից ապրանքների ներմուծման համար, որը կուղղվի Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին։

«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
8902:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
7902:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
9801:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
9601:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
21400:42
Sony-ն և Universal-ը նոր դատական հայց են ներկայացրել ԱԲ երաժշտական գեներատոր Suno-ի դեմ
20700:12
«Նրանց հերոսությունները մեզ համար պիտի հոգու և կամքի օրինակ հանդիսանան». Խաչափայտի մասունքը տեղափոխվեց Վարագավանք (լուսանկար)
86Երեկ, 23:48
«Հիշո՞ւմ եք այս արարածին». Զառա Մարգարյան
97Երեկ, 23:42