«ՔՊ-ականներն անվստահություն կհայտնե՞ն Փաշինյանին»․ հարց՝ Էդգար Ղազարյանին

«Արթուն ենք» շարժման անդամներն ԱԺ պատգամավորներին են փոխանցում Նիկոլ Փաշինյանին 10 օրվա ընթացքում անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենթ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ակնկալիքները վերաբերում են բոլոր պատգամավորներին՝ անկախ նրանից, թե որ խմբակցության անդամ են․ «Այստեղ անհատական պատասխանատվության հարց է։ Մենք ԱԺ-ին ենք հանձնում ոչ թե բաց նամակ՝ ուղղված խմբակցություններին, այլ 107 նամակ՝ ուղղված յուրաքանչյուր պատգամավորի»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ այս գործընթացում խմբակցության հավաքական դիրքորոշում չի պահանջվում։
Դիտարկմանը, թե ՔՊ-ական պատգամավորներից ինչպիսի՞ արձագանքներ կան, նրանք անվստահություն կհայտնե՞ն Փաշինյանին, օրինակ Ալեն Սիմոնյանը, որքան էլ հոգու խորքում ցանկանա դա, Ղազարյանը պատասխանեց․ «Ալեն Սիմոնյանին և մյուս 106 պատգամավորներին իրենց պարտականություններից բացի լրացուցիչ պահանջ չենք ներկայացնում։ Մենք ասում ենք՝ կլինի՞ իրար հետ մեր երկրի Սահմանադրությունը կարդանք, որտեղ գրված է, որ ԱԺ-ն պետք է վերահսկի Կառավարության գործունեությունը։ Եթե տեսնում են, որ Կառավարության ծրագրի դրույթները չեն կատարվել, հետևաբար ԱԺ պատգամավորների պարտքն է վարչապետին անվստահություն հայտնել, որպեսզի իրենց կողմից հաստատված Կառավարության ծրագիրն իրականացվի»,- ասաց Ղազարյանը։

«Թրամփը կարող է հայտարարել Թուրքիայի՝ F-35 ծրագրին հնարավոր վերադարձի մասին»․ #AP
013:48
Բոլորը հոտնկայս ծափահարեցին Ալեն Սիմոնյանին՝ բացի Հայկ Սարգսյանից (տեսանյութ)
3013:36
«Պատմություն կերտեցինք միասին». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2513:30
«Պարոն Արշակյանն ու ես հուզված ենք». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4413:12
«ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում՝ չեմ լինելու հայ-թուրքական հարցերով բանագնացը»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5412:42
«Ինչո՞ւ Քըլըչը պիտի չշնորհավորեր ինձ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5412:30
«ԱԺ աշխատակազմի փոփոխությունների հետ կապված ծրագրեր ունե՞ք»․ հարց՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
4512:12
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
9311:18