ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից

Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից «Սպուտնիկ Արմենիա»-ին տրված գրավոր պատասխանից։
«Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ-ում՝ Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:
Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈՒ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:
«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
213Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
31730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
48728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
50628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46027.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39827.10.2026, 10:12