«Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը». Ուոլց

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կարծում է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել, թե ինչպես է Ուկրաինան ծախսում իրեն տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Ուլցը խոսել է ԱՄՆ նախագահի՝ Վատիկան կատարած այցի արդյունքների մասին, որտեղ նա մասնակցել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, ինչպես նաև հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ուոլցի խոսքով՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարելի է «պատմական» համարել։ Նրանք հանդիպեցին «դեմ առ դեմ»՝ քննարկելու կարգավորման դիվանագիտական ուղիները։
Fox News-ի հաղորդավարը Ուլցի հետ զրույցում նշել է, որ մարտերը շարունակվում են արդեն երեք տարի, և Զելենսկին չի կարող չիմանալ՝ որքան թանկ արժեն դրանք՝ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային կորուստների առումով։ Ի պատասխան՝ Ուոլցը նշել է՝ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Նախագահին ուղղելու փորձերի փոխարեն (Օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ հանդիպման ժամանակ), Զելենսկին կարող էր նստել նախագահի հետ կողք կողքի և ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիրը»,- ասել է Ուոլցը՝ հավելելով, որ «միլիարդավոր միջոցներ են ուղարկվել Ուկրաինա»։ Նա կասկած է հայտնել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատշաճ վերահսկողություն է իրականացրել այդ գումարների նկատմամբ։
«Այդ միջոցները պետք է ուշադիր վերահսկվեն»,- ասել է Ուոլցը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36