Նոր Նորքի թաղապետն ու աշխատակիցները ծեծեցին Արթուր Չախոյանին

«Նոր Նորքի թաղապետին ասեք՝ դուրս գա, ասելու բան ունեմ»,- դիմելով թաղապետարանի աշխատակցին՝ ասաց բլոգեր Արթուր Չախոյանը: «Հիմա հանրային քննարկում է ընթանում»,- արձագանքեց աշխատակիցը: «Այսինքն՝ դուրս չի գալո՞ւ. բան ունեմ ասելու»,- հարցրեց Չախոյանը: «Ես էլ քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամերայի՝ հետո... դու պիտի պատասխան տաս՝ էս շենքի բոլոր տղերքին ես վիրավորել»,-նշեց աշխատակիցը՝ հավելելով. «Դու լավ տղա չես»: Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: «Արա՛, հանգիստ խոսա»,- միջամտեց մեկ այլ աշխատակից՝ հրելով բլոգերին: Ծեծկռտուք սկսվեց, որին շտապեց միանալ նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ բռունցքներով հարվածներ հասցնելով Արթուր Չախոյանին:
Հիշեցնենք՝ նախորդ օրը Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հանրայնացրել էին թաղապետի հայհոյախառը ձայնագրությունը, ակցիա իրականացրել թաղապետարանի շենքում:

Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
82Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
206Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
148Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
239Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
122Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
103Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
111Երեկ, 14:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
328Երեկ, 12:36