ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը

Կիևը և Վաշինգթոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։
Գործարքի ստորագրումը հաստատել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
«Նախագահ Թրամփի՝ երկարատև խաղաղություն ապահովելու անխոնջ ջանքերի շնորհիվ ուրախ եմ հայտարարել ԱՄՆ-Ուկրաինա պատմական տնտեսական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին, որը ստեղծում է ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամ», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ միասին ստորագրեցի ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամ ստեղծելու համաձայնագիր», - Facebook-ում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
Նրա խոսքով՝ հիմնադրամը համաշխարհային ներդրումներ կներգրավի Ուկրաինա։
Համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինայի նկատմամբ լիակատար սեփականության և վերահսկողության պահպանում՝ ուկրաինական պետությունն է որոշում՝ որտեղ և ինչ է շահագործելու, ընդերքը մնում է Ուկրաինայի սեփականությունը։
Բացի այդ, ուրվագծվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հավասար գործընկերություն, հիմնադրամը ստեղծվում է 50/50 հարաբերակցությամբ, և կողմերից ոչ մեկը գերիշխող ձայն չի ունենա։
«Միացյալ Նահանգները կպահպանի առաջին շահույթի իրավունքը, իսկ ռազմական օգնությունը (նախկինում տրամադրված) կհաշվարկվի որպես հիմնադրամին կատարված ներդրում։
Համաձայնագիրը չի նախատեսում Ուկրաինայի կողմից ներդրված միջոցների վերադարձ»,- նշում է Bloomberg-ը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36