«Հուսով ենք՝ ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք». Վիտալի Բալասանյանը՝ Պուտինին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես ասված է․ «Այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը։ Մեր պապերն ու նախապապերը հաղթեցին մի հզոր թշնամու, որը ստրկություն և մահ բերեց աշխարհի ժողովուրդներին։
Հայրենական մեծ պատերազմին մասնակից հայերից 90 հազարը սերում էին Ղարաբաղից (Արցախից):
29 ղարաբաղցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, 7-ը՝ բոլոր 3 աստիճանների Փառքի շքանշանակիրներ, հազարավոր զինվորներ պարգևատրվեցին ռազմական շքանշաններով և մեդալներով։
Տասնյակ այլ ղարաբաղցիներ դարձան գեներալներ ու ծովակալներ։
Այսօր Ղարաբաղի հայերը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված են իրենց պատմական հայրենիքից, և, կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող է շտկել ռուս ժողովուրդն ու ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը բազմիցս հնարավորություն է տվել հայ ժողովրդին պահպանել իր ինքնությունն ու պետականությունը՝ իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրեր):
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ,
Հուսով ենք, որ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և որ հնարավորինս շուտ կձեռնարկվեն գործնական քայլեր՝ հազարամյակների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը՝ եկեղեցիներ, խաչքարեր, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանները, փրկելու համար»։

«Միրգ-պտուղ-բանջարեղենի վրա դիխլաֆոս են փչում»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6111:24
«Թանկացումն ինքնին բարեփոխում չէ»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6110:48
«Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժի». Արման Եղոյան (տեսանյութ)
5710:13
Աժ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:12
«Լրջանալու պահը շարունակական բաց թողնելն արդեն ազգային վատ բնավորություն է դարձել». Մարգարիտ Եսայան
5509:54
«Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել»․ «Հրապարակ»
7809:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6408:24
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
11100:18