Վարչապետի թեկնածու էլ կա․ «Հրապարակ»
![]() 236 Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 09:18 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իմպիչմենտի գործընթաց սկսելու գլխավոր խոչընդոտը 2020 թվականից սկսած եղել է եւ մնում է վարչապետի թեկնածուի հարցը: Նախ, որովհետև հենց որևէ անձի անուն հայտնվում է ասպարեզում՝ դրան քարկոծողների, մերժողների ստվար շարքեր են կազմվում և հանրային աջակցությունն էլ սկսում է նվազել, որովհետև միանշանակ և բոլորի կողմից ընդունված ընդդիմադիր լիդեր չկա: Այժմ իմպիչմենտի դիմումը, որն ուղարկվել է ԱԺ բոլոր պատգամավորներին և որի մեջ բացակայում է վարչապետի թեկնածուի անունը, նորից այս հարցն է բերել առաջին պլան: Ընդդիմադիր դաշտի դե ֆակտո ղեկավարներին՝ Ռորբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կարծում են, որ սխալ է վարչապետի թեկնածու հռչակելը, որովհետև նրանց հակառեյտինգը շատ բարձր է և գործընթացը հենց այդ պատճառով կարող է ձախողվել: Որևէ այլ անունի շուրջ էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: «Պատիվ ունեմ» խմբակցությունն ասել է, որ վարչապետի թեկնածու չունի, բայց պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն: «Հայաստան» դաշինքը, որին հատկապես ուղղված է այդ դիմումը և որը կարող է սկսել գործընթացը, կարծում է, որ այս ակցիան հատուկ են նախաձեռնել՝ Ռոբերտ Քոչարյանին ասպարեզից հեռացնելու, չեզոքացնելու և իրենց դեմ աշխատելու համար: Մենք տեղեկացանք, որ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողներից եւ ակտիվ քարոզողներից մեկը՝ Էդգար Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է քննարկել մի շարք անուններ: Մասնավորապես, դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունը, ով աշխատել է և Ռոբերտ Քոչարյանի հետ, և Սերժ Սարգսյանի, և անգամ որոշ ՔՊ- ականների համար կարող է ընդունելի թեկնածու լինել: Նրան պատասխանել են, որ Արմեն Գևորգյանը չի ուզում: Բայց առաջարկողները վստահ են, որ դա կախված է մեկ անձի ցանկությունից՝ եթե Քոչարյանը որոշի, Գևորգյանը «կուզի», թիմն էլ տեղից կշարժվի եւ գործընթացը կսկսվի»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
