«Արտավազդ 2-րդ» ֆիլմը մեծ արձագանք է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջերս Հայաստանի կինոթատրոններում ներկայացված «Արտավազդ Երկրորդ. Հռոմի և Պարթևստանի միջև» խաղարկային վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում։ Դահլիճները հիմնականում լեփ-լեցուն են եղել դիտումների ժամանակ, օրինակ՝ «ԿինոՄոսկվա»-ում մի քանի օր շարունակ անշլագ է արձանագրվել։
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմի նկատմամբ այս հետաքրքրությունը փաստում է, որ հասարակության շրջանում մեծ պահանջարկ կա հայկական պատմական ժառանգության պահպանման, ազգային հաղթանակները վերհիշելու և հայկական պետականության երբեմնի հզորության մասին հիշելու հանդեպ։ Ֆիլմի պրոդյուսերական թիմից մեզ տեղեկացրին, որ մոտ ապագայում նախատեսվում է սկսել առավել մասշտաբային և ավելի բարձրորակ նոր ֆիլմի նկարահանումները, որը նվիրված կլինի Տիգրան Մեծի փառահեղ դարաշրջանին։ Հիշեցնենք, որ «Արտավազդ Երկրորդ» ֆիլմը նկարահանվել է «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ՝ «Պարտնյոր ֆիլմ»-ի հետ համագործակցությամբ: Ֆիլմի պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը»։

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
35129.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
47628.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
219124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
78623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
80323.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
307820.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
220919.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
99718.09.2026, 23:42