ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Եմենին

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիների վերահսկողության տակ։
Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Ըստ ստացված տեղեկությունների՝ Հոդեյդա նավահանգստային քաղաքի տարածքում գրանցվել է առնվազն 12 ավիահարված։ Նշվում է, որ հարվածները հասցվում են ինչպես նավահանգստին, այնպես էլ միջազգային օդանավակայանին։ Ըստ առկա տեղեկությունների՝ գործողությանը մասնակցում է մինչև 30 իսրայելական կործանիչ։
Իսրայելական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ հարվածները համակարգվում են Միացյալ Նահանգների հետ, չնայած որ ամերիկյան ուղղակի ներգրավվածություն չի գրանցվել։ Axios պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված է եղել Իսրայելի գործողությունների մասին։ Առանձին հաղորդագրություններ կան Եմենի մայրաքաղաք Սանայի վրա, ենթադրաբար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից հասցված հարվածների մասին։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ ԱՄՆ-ի կողմից։

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
1415:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
3715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
5115:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
5615:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
5614:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
6713:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8813:12