Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ զենք կարտադրեն

Բելառուսը և Ադրբեջանը շուտով կներկայացնեն համատեղ արտադրանք ռազմարդյունաբերական համալիրում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը՝ վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում Բաքու կատարած այցի ժամանակ։
Պանտուսը ընդգծել է, որ Մինսկի և Բաքվի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի ռազմավարական բնույթ և խորը պատմական արմատներ։ «Մենք շարունակում ենք աշխատել պլանավորված և համակարգված ձևով»,- նշել է նա։
Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ներկայում ակտիվորեն քննարկվում են ռազմական արտադրանքի համատեղ արտադրության նախագծեր, այդ թվում՝ բելառուսական մշակումների կիրառման և Ադրբեջանի տարածքում արտադրության կազմակերպման հարցերը։
«Այս աշխատանքը լիարժեք ընթացքի մեջ է, և շուտով մենք կներկայացնենք Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի հետ համատեղ ստեղծված արտադրանքը»,- ասել է Պանտուսը։

«ՀայաՔվե»-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին
4613:30
«Սրա բառամթերքը լսեք ու պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7812:00
Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով
7311:30
«Չինաստանը Բաքվի համար զենքի ձեռքբերման ամենաակտիվ ուղղություններից մեկն է»․ Դավիթ Գալստյան
7811:06
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ 440 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
17810:12
Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
7408:30
«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
13001:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14701:06