ԱՄՆ-ի բանտերի դաշնային բյուրոն պատրաստ է վերաբացել Ալկատրասը

ԱՄՆ-ի բանտերի դաշնային բյուրոն հայտարարել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել Ալկատրասի բանտը վերաբացնելու համար, երկուշաբթի օրը հաղորդել է CBS-ը։
«Բանտերի դաշնային բյուրոն կատարում է նախագահի բոլոր հրամանները։ Երբ մենք ստանանք լրացուցիչ տեղեկություններ, ուրախ կլինենք դրանք կիսել ձեզ հետ», - նշել է գերատեսչությունը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հրամայել է վերականգնել Ալկատրասի կալանավայրերը։
«Այսօր ես հանձնարարում եմ Բանտերի դաշնային բյուրոյին, Արդարադատության, Հայրենիքի անվտանգության նախարարություններին և ՀԴԲ-ին վերաբացել Ալկատրասի պետական բանտը՝ էապես վերակառուցված և ընդլայնված տեսքով, որպեսզի այնտեղ պահվեն երկրի ամենադաժան և վտանգավոր հանցագործները»,- մայիսին գրել էր նա Truth Social-ում։
Ալկատրասի խիստ ռեժիմի բանտը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի կղզում։ Այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ որպես ամենավտանգավոր հանցագործների պահման վայր, մոլորակի ամենապաշտպանված վայրերից մեկը՝ մասամբ իր մեկուսացված գտնվելու շնորհիվ։ 1963 թվականին, ենթակառուցվածքների ոչնչացման և բանտի պահպանման ու վերանորոգման բարձր ծախսերի պատճառով որոշում կայացվեց այն փակել։ Դրանից հետո Ալկատրասը դարձավ թանգարան և հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր։

«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
3416:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
6616:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
7015:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
4015:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5115:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
6415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
6915:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
6314:18