«Իշխանությունը փորձում է փոխել Գյումրիում ձևավորված քաղաքական պատկերը»․ Սոս Հակոբյան

«Իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ՝ կամաց-կամաց սկսելու խարխլել այն քաղաքական պատկերը, որն ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։ Նա մանրամասնել է․ ««Մեր քաղաքը» խմբակցությունը ձևավորել էր 6 հոգանոց թիմ։ Ապրիլի 21-ին այդ թիմից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Դիմումից 2 օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում էր գրել, որ շարունակում է պաշտոնավարել, բայց դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել, անձի կամքի վրա ազդեցություն է եղել, նաև կարելի է հոգեբանական բռնություն անվանել։ Մեկ տրամաբանություն կա՝ ընդդիմադիրներից պոկված անկախ ավագանին կարող է ընդամենը մեկ շահի ծառայել՝ իշխանության շահին։ Այս միջամտությունը փորձ է խեղելու, փոխելու գյումրեցու քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը»։

«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
10913:42
Արարատ Միրզայանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
8112:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
7711:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
12811:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
8609:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
7909:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
15003:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
14501:06