«Սահմանին հերթապահող զինծառայողը ստանում է օրական 1700 դրամ, պարեկը՝ 11 000, պատգամավորը՝ 22 000»․ Գեղամ Մանուկյան
![]() 680 Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 12:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ Զինված ուժերում ատեստացիայի ինստիտուտի ոչ այդքան արդյունավետ լինելու փաստին․ «Այսօր ԶՈՒ-ում ատեստացիայով աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային, բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինվորականները։ Մեկ օրինակ ասեմ, մարտական հենակետում ծառայություն իրականացնող, 2022 թվականին ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարն ատեստացիայից կտրվել է շարայինի պատճառով»,- ասաց Մանուկյանը։ Նա զուգահեռներ անցկացրեց պատգամավորների, պարեկների աշխատավարձերի ու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների աշխատավարձերի միջև․ «Մենք օրական ստանում ենք 22 հազար դրամ, պարեկը՝ 11 հազար դրամ, ձյանն ու անձրևին սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ։ Սա է իրականությունը»,- ասաց Մանուկյանը: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
