Մակրոնն ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, ժամանել է Ելիսեյան պալատ՝ Արևմուտք կատարած իր առաջին այցի շրջանակներում, որտեղ նրան ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը Սիրիայի ժամանակավոր նախագահին ձեռքսեղմումով դիմավորել է Ելիսեյան պալատի բակում։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ալ-Շարային հրավիրելը նպատակ ուներ նպաստել անցմանն «ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիային, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր տարրերին»:
Մակրոնը կխնդրի Սիրիայի նոր կառավարությանը՝ վերջ դնել քաղաքացիական բնակչության շրջանում կրոնական հողի վրա բռնության միջադեպերին և հետաքննել Բաշար ալ-Ասադի ռեժիմի հանցագործությունները։
Սիրիայի անցումային կառավարությունը քննադատության է ենթարկվել երկրի արևմուտքում կրոնական և էթնիկ խմբերի, հիմնականում ալավիների և դրուզների դեմ զանգվածային սպանությունների համար։

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
1415:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
3715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
5115:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
5615:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
5614:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
6713:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8813:12