«Ռոման Բաղդասարյան, մեկեր, մյուսներ․ ինչո՞ւ չեն հայտնվում ԱԱԾ մեկուսարաններում»․ Գառնիկ Դանիելյան

«Արցախցի մեր հայրենակիցները հաճախ թիրախավորվում են, սա լրջագույն խնդիր է։ Ինձ համար հավասարապես անընդունելի է, երբ թիրախավորվում է մարդը՝ ծնունդով այս կամ այն բնակավայրից լինելու համար։ Ներազգային պառակտումը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է»,- այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով՝ եթե մենք այդ խնդիրը չլուծենք, մենք դատապարտված ենք ձախողման։
«Շատ կարևոր է, որ բլորգերները կամ ակտիվիստներն իրենց խոսույթում անընդունելի հայտարարություններ չանեն․ ոչ միայն թիրախավորում են մարդկանց, այլև կեղտոտ, զազրելի արտահայտություններ են անում։ Ինչքան էլ ասեն, որ հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, էդ մարդիկ մի անգամ չեն կանչվում հարցաքննության։ Ու այդ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, նոր լկտիություններ։ Այդ մարդիկ պետք է պատժվեն․․․ Կարող եմ նաև անուններ տալ՝ բլոգերներ կան՝ Ռոման Բաղդասարյան, մեկեր, մյուսներ, որոնք, չգիտես, թե ինչ կապ ունեն էս երկրի, էս պետության հետ կամ ինչո՞ւ չեն հայտնվում ԱԱԾ մեկուսարաններում»,- նշեց Դանիելյանը։

«Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել կառուցողական ոգին»․ Թաթուլ Հակոբյան
6103:06
«Թշնամին վստահ հայտարարում է այժմյան Հայաստանի ադրբեջանացման մասին»․ Արմենակ Դանիելյան
6802:06
«Արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»․ Հակոբ Բադալյան
7400:12
«Ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու համար». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6600:00
«Քաղաքական հետապնդnւմների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է հիշեցնել՝ իրավունքը չի կարող նսեմացվել»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
60Երեկ, 23:30
«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
353Երեկ, 23:18
«Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է»․ Արտակ Բեգլարյան
68Երեկ, 23:06
«Իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»․ Գոհար Ղումաշյան
84Երեկ, 22:42