Ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրացել. նոր պապն ընտրվել է

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրացել՝ Վատիկանում նոր Հռոմի պապ են ընտրել:
Հինգշաբթի երեկոյան կարդինալները հավաքվել էին Վատիկանի Սիքստինյան կապելլայում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար ընտրելու համար։
Տեղական ժամանակով ժամը 18:00-ից հետո մատուռի տանիքի ծխնելույզից սկսել է սպիտակ ծուխ դուրս գալ, ինչը վկայում է, որ կարդինալներն ընտրել են նոր պապ։ Նրա անունը դեռևս հայտնի չէ։
Միևնույն ժամանակ սկսել են ղողանջել Սիքստինյան կապելլայի զանգերը։
Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխը, որը ուղեկցվում է զանգերի ղողանջով, հայտարարում է նոր Հռոմի պապի ընտրության մասին։ Սովորաբար նոր պապը ընտրվելուց հետո մեկ ժամվա ընթացքում հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատշգամբում։
Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ նախկինում երկու անգամ էր դուրս եկել՝ չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի առավոտյան, երբ անցկացվել էր քվեարկության երկու փուլ։
Հռոմի պապ ընտրելու համար անհրաժեշտ է երկու երրորդի մեծամասնություն, այս դեպքում՝ առնվազն 89 ձայն: Կոնկլավին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ընդհանուր առմամբ 133 կարդինալներ:

«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
3416:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
6616:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
7015:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
4015:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5115:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
6415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
6915:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
6314:18