Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր է՝ հացադուլ է հայտարարել

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ էր․ երկու ամսից ավելի՝ նրան չէր թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին X-ի էջում ահազանգել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել Վիգենի վիճակը և կոչ արել քայլեր ձեռնարկել։
«Վիգեն Էուլջեքջյանը, ով 2020 թվականից Ադրբեջանում պահվում է որպես հայ ռազմագերի, լուռ բողոքի ակցիա է իրականացնում հացադուլի միջոցով, որը շարունակվում է արդեն ավելի քան 15 օր։ Նրա պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նրան պետք»,- նշված է նամակում։
Հիշեցվում է, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է՝ պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Այս իրավունքը, սակայն, ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ-ին թույլ չեն տալիս մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք՝ կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից ի վեր՝ Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորությունից։

Հուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում համաշխարհային նավագնացության համար սպառնալիք չկա
3619:37
Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին
5619:06
«Փորձաքննություն են նշանակել, որ դուք ասեք՝ էս փամփուշտը փամփուշտ է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5518:06
«Այն, որ ուսուցիչներն ատեստավորում ու բարձր աշխատավարձ են ստանում, հեքիաթ է»․ Արա Պողոսյան
6917:24
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված 77 անձ (տեսանյութ)
8416:06
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8415:18
«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը»․ Հակոբ Բադալյան
9814:54
Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
9513:24